Ծայրահեղ աղքատության մեջ ապրող բրիտանացիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի

Մեծ Բրիտանիայում ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 2024 թվականին հասել է գրեթե 7 միլիոնի, ինչը վերջին 30 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդվում է Joseph Rowntree հիմնադրամի զեկույցում:

Հիմնադրամը ծայրահեղ աղքատության շեմը սահմանում է աղքատության գծի 40%-ի մակարդակին։ Տվյալների համաձայն՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքի միջին եկամուտը աղքատության գծից 59%-ով ցածր է։ Երկու երեխա ունեցող զույգի համար այս թիվը տարեկան կազմում է 16,400 ֆունտ ստեռլինգ։

«2023/24 թվականներին 6.8 միլիոն մարդ, կամ աղքատության մեջ ապրողների գրեթե կեսը, ապրում էր ծայրահեղ աղքատության պայմաններում՝ աղքատության գծից զգալիորեն ցածր եկամուտներով… Սա և՛ ամենաբարձր բացարձակ թիվն է 1994/95 թվականներից ի վեր»,- ասվում է զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս