Ավստրալիայի Իփսուիչ քաղաքում տարեց ամուսիններն իրենց տան հետին բակում հայտնաբերել են վիթխարի ձագարափոս՝ լի խլթխլթացող ջրով: Սարսափազդու փոսի տեսագրությունը՝ Youtube theater անվանումով, հրապարակվել է YouTube-ալիքում:
Jonas-ը սինխրոնացվում է շարժական հեռախոսի հետ եւ առցանց ռեժիմով նրան փոխանցում եղանակի տեսության տվյալները: Բացի այդ, գաջեթի օգնությամբ կարելի է գտնել սեփական սմարթֆոնը. դրա համար հովանոցը հարկավոր է փոքր-ինչ ցնցել, եւ հեռախոսն սկսում է թրթռալ:
Կառավարության կարծիքով՝ սննդամթերքի անիմաստ կորուստը երկրի տնտեսության եւ բնակիչների վրա տարեկան ավելի քան 12 միլիարդ եվրո է նստում: Որոշ տվյալներով՝ դա կարող է կազմել Իտալիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1 տոկոսը:
«Մոսկվան ջանում է զրկել Երևանին ընտրության հնարավորությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետքարտուղարի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով երևանյան երկշաբաթյա դրամատիկ իրադարձությունների պատճառներին:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրն օգոստոսի 8-ին հանդես կգա հատուկ տեսաուղերձով, որով ազգին կծանուցի ժառանգորդին գահի հնարավոր հանձնման մասին, տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:
Եվրամիությունը մտահոգված է Իրանում 20 հոգու մահապատժի դեպքով:
«Վլադիմիր ժիրինովսկին իր աղմկահարույց մեկնաբանություններով այլ խնդիր է լուծում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ հայտարարությանը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ դառնալ Եվրամիության անդամ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օգոստոսի 4-ին Բաքվում հանդիպել է արտասահմանյան երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ռազմական կցորդների եւ երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ:
«Կարող եմ ենթադրել, որ առաջիկա Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում կներկայացվեն այդ խնդիրները, ներհայաստանյան զարգացումները: Հետևաբար՝ նորություններ այդ հանդիպումից սպասել երևի թե պետք չի լինի»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոսոտոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Լոնդոնի կենտրոնում դանակով անցորդների վրա հարձակված մարդը Նորվեգիայի քաղաքացի է` ծագումով Սոմալիից, իսկ նրա զոհը` ԱՄՆ քաղաքացի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Սքոթլանդ Յարդին:
Անգլիայի բանկը վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հանգուցային տոկոսադրույքը 0,5 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,25 տոկոս, տեղեկացնում է BBC-ն:
Ֆրանսիայի Լե-Ման քաղաքում տղամարդը 2 մարդու է պատանդ վերցրել քննչական մեկուսարանում, հայտնում է BFM-TV հեռուստալիքը:
Թուրքիայի հետ հարաբերությունների «ռեստավրացիան» և Սիրիայում իրավիճակն են քննարկվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն իր եգիպտոցի գործընկերոջ` Սամեխ Շուքրիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ եգիպտական EgyptAir ավիաընկերության MS804 չվերթի զոհերի ընտանիքները սպասում են եգիպտական կողմի հետաքննության արդյունքներին:
Ուկրաինայի արտգործնախարարությունը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Վրաստանի «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Արեւմուտքը պետք է տապալի Էրդողանին, հակառակ դեպքում` Թուրքիայում ներքին պատերազմ կծագի: Քանի դեռ Էրդողանը գահի վրա է` Մերձավոր Արեւելքում անհնար է խաղաղություն հաստատել:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որի հիմքը կազմում են քուրդ աշխարհազորայինները, իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի ռազմավարական կարևորագույն կետերը, ասվում է SDF-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դիմել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարությանը՝ օրեր առաջ Հայաստանի հանդեպ Ժիրինովսկու ցուցաբերած վարքագծի քննարկման համար:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ Ս.Սարգսյանի ելույթին՝ Շ.Քոչարյանը կրկնեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միակողմանի որևէ զիջում չի լինելու, և Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու:
ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է ներառել «Ջամաատ ուլ-Ահրար», Պակիստանի «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կազմի մեջ մտնող «Տեհրիկ-ի-Թալիբան» խմբավորումներին, ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
«Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք, էդքան չարժի դա, դեսպանն արդեն արձագանքել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շ.Քոչարյանը:
Աֆղանստանի Գերատ նահանգում նվազագույնը 10 օտարերկրացի զբոսաշրջիկ է սպանվել, ևս 5-ը վիրավորվել է ավտոբուսի վրա հարձակման հետևանքով, հայտնում է նահանգապետ Ֆարհադ Հադիմին, տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
«Մենք չպետք է ծնկի գանք Անկարայի առջեւ, ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք մեր հիմնական արժեքները: Անայցագիր ռեժիմ սահմանելու համար կան հստակ չափանիշներ, եւ մենք չպետք է հրաժարվենք դրանցից: Թուրքիան այժմ զարգանում է Եվրոպայից ճիշտ հակադիր ուղղությամբ»,- ասել է Կուրցը գերմանական Spiegel հրատարակությանը:
1 կին է մահացել և 5 մարդ ստացել են վնասվածքներ 19-ամյա երիտասարդի հարձակման հետևանքով, որը դանակով հարձակվել էր Լոնդոնի Ռասել-սքվեր հրապարակում գտնվող մարդկանց վրա:
«Մեր նպատակն առավելագույն անվտանգություն երաշխավորելն է, հատկապես ամառային շրջանի ընթացքում, երբ կազմակերպվում են մեծ թվով փառատոներ»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:
Պետությունների ու կառավարությունների մինչեւ 30 ղեկավարներ են պլանավորում այցելել Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկող Օլիմպիական խաղեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցածր աշխատավարձերից բողոքող ռուսաստանցի ուսուցիչներին խորհուրդ է տվել փոխել մասնագիտությունն ու բիզնեսով զբաղվել, հայտնում է Forbes-ը: