Բաժիններ՝

Յունկերը կարծում է, որ Թուրքիան պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան­-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ դառնալ Եվրամիության անդամ: «Թուրքիան այն վիճակում է, որում այժմ գտնվում է. նա չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ: Առաջին հերթին այն դեպքում, երբ նա կանի այն, ինչի մասին խոսում են ոմանք` կրկին կսահմանի մահապատիժ: Դա կբերի բանակցությունների կտրուկ դադարեցման»,­- ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Յունկերը:

Նրա խոսքով` բանակցությունների դադարեցման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը, ինչը ներկա դրությամբ չի նկատվում:

Յունկերն ընդգծել է, որ ԵՄ­-ն պաշտոնական Անկարայից սպասում է բոլոր անհրաժեշտ նախապայմանների կատարում: «ԵՄ­-ն պնդում է իր դիրքորոշումը և չի կարող հրաժարվել իր գաղափարներից` մարդու իրավունքների պաշտպանության և հակաահաբեկչական օրենքի հարցերում»,­- ասել է Յունկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031