![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիան դեսանտ և ուղղաթիռներ կներգրավի ահաբեկիչներից պաշտպանվելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/fr.jpg)
Ֆրանսիայի իշխանությունները ցամաքում եւ ծովում ուժեղացնում են անվտանգության միջոցներն ահաբեկչական գրոհների սպառնալիքների պատճառով, տեղեկացնում է AP գործակալությունը:
Մասնավորապես, անհրաժեշտության դեպքում սկսել են ուղղաթիռներից զինվորականներ իջեցնել Լա Մաշում նավարկող լաստանավեր:
Մյուս ջրուղիների անվտանգությունը, մասնավորապես, Միջերկրական ծովում, նույնպես կուժեղացվի:
«Մեր նպատակն առավելագույն անվտանգություն երաշխավորելն է, հատկապես ամառային շրջանի ընթացքում, երբ կազմակերպվում են մեծ թվով փառատոներ»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովը:
Նա նաեւ նշել է, որ անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովման համար գործի են դրվել ավելի քան 12 հազար պահեստազորայիններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: