
Շավարշ Քոչարյանը՝ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարության մասին. «Չեմ կարծում, որ պետք է այդքան արժեք տալ այդ անհեթեթ հայտարարությանը»

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավար Քոչարյանը ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, թե՝ «թքած Հայաստանի վրա», անհեթեթ է համարում:
«Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք, էդքան չարժի դա, դեսպանն արդեն արձագանքել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շ.Քոչարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ժիրինովսկին «պերսոնա նոն գրադա» հայտարարվի ու Հայաստանում այլևս նրան չտեսնենք, Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ պետք է այդքան արժեք տալ այդ անհեթեթ հայտարարությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում