
ԱՄՆ-ն ընդլայնել է ահաբեկչական խմբավորումների ցանկը

ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է ներառել «Ջամաատ ուլ-Ահրար», Պակիստանի «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կազմի մեջ մտնող «Տեհրիկ-ի-Թալիբան» խմբավորումներին, ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
«Ջամաատ ուլ-Ահրարը» անցած տարվա դեկտեմբերից ստանձնել է երկրում նվազագույնը 5 խոշոր ահաբեկչության պատասխանատվություն, այդ թվում` Լահոր քաղաքի զվարճանքների այգում կաթոլիկական Զատկի տոնի ժամանակ իրականացված ահաբեկչությունը: Այդ ժամանակ մահապարտ ահաբեկչի գործողությունների հետևանքով ավելի քան 70 մարդ էր մահացել, վիրավորվել` ավելի քան 300-ը:
Ավելի վաղ խմբավորումն իր հավատարմությունն էր հայտնել ԴԱԻՇ-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Ալ-Քաիդայի» ղեկավարությունը որոշում էր կայացրել տեղափոխվել Սիրիա: