
Ռուսաստանը մեկնաբանել է միջուկային Արմագեդոնի հնարավորությունը

Միջուկային Արմագեդոն տեղի չի ունենա, դիվանագիտությունը կհաղթանակի, ասում է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Նրա խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ամբողջ աշխարհում միջուկային հակամարտության ռիսկը բարձր է, քանի որ երկրները չեն կարողանում փոխադարձ վստահություն կառուցել։
«Նախագահ Տոկաևը, հավանաբար, նկատի ուներ, որ նախորդ ժամանակաշրջանների համեմատ, ներկայիս համաշխարհային իրավիճակը իսկապես շատ լարված է: Բայց դիվանագիտությունը կհաղթի։ Ես, իհարկե, վստահ եմ դրանում»,- նշել է պատգամավորը։