
Ռիոյի Օլիմպիական խաղեր կայցելեն շուրջ 30 ղեկավարներ

Պետությունների ու կառավարությունների մինչեւ 30 ղեկավարներ են պլանավորում այցելել Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկող Օլիմպիական խաղեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիա են պատրաստվում այցելել 50 երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ: Լատինամերիկյան պետություններից Խաղերի բացման արարողությանն իրենց ներկայությունն արդեն հաստատել են Արգենտինայի եւ Պարագվայի նախագահները: Չինաստանը 2016-ի Օլիմպիադա կուղարկի միայն փոխվարչապետի, չնայած Բրազիլիայի հետ ունեցած սերտ առեւտրական հարաբերություններին: Եվրոպական պետությունների ղեկավարներից կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի նախագահները:
ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Ջոն Քերին:
Հուլիսի 25-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի պլանավորում մասնակցել Օլիմպիադայի բացմանը, որն օգոստոսի 5-ին կայանալու է «Մարականա» մարզադաշտում:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: