«Ո՞վ է Ժիրինովսկին: Ես նույնիսկ զարմանում եմ, որ ՌԴ-ում կան առանձին մարդիկ, ովքեր կապ ունեն Ժիրինովսկու հետ»

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դիմել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարությանը՝ օրեր առաջ Հայաստանի հանդեպ Ժիրինովսկու ցուցաբերած վարքագծի քննարկման համար:

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը անդրադարձել է օրեր առաջ Հայաստանի վերաբերյալ Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտություններին: Կոմունիստի խոսքով, հարկավոր է դատապարտել նրա վարքագիծը: Այդ նպատակով են կոմունիստները որոշել դիմել Ռուսաստանի իրենց գործընկերներին՝ Վլադիմիր Ժիրինովսկու վարքագիծը, որպես անլուրջ հայտարարություն, պետդումայում քննարկելու համար:

«Ո՞վ է Ժիրինովսկին: Ես նույնիսկ զարմանում եմ, որ Ռուսաստանում կան առանձին մարդիկ, ովքեր կապ ունեն Ժիրինովսկու հետ: Նա հեղհեղուկ մարդ է: Նա այն նույն մարդն է, ով ժամանակին հայտարարել էր, թե, իբր, Հայաստանի զորքը Հունաստանի զորքի հետ շուտով կմտնի Թուրքիա: Մենք էլ ստիպված դիմել ենք Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար Զյուգանովին, ով Պետդումայի ֆրակցիայի ղեկավար է, որպեսզի Ժիրինովսկու վարքագիծը, որպես անլուրջ հայտարարություն, քննարկվի Պետդումայում»,- նշեց Տաճատ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031