
Ֆրանսիայում տղամարդը 2 մարդու է պատանդ վերցրել քննչական մեկուսարանում

Ֆրանսիայի Լե-Ման քաղաքում տղամարդը 2 մարդու է պատանդ վերցրել քննչական մեկուսարանում, հայտնում է BFM-TV հեռուստալիքը:
Վերջինիս տեղեկություններով` մարդկանց պատանդ է վերցրել քննության տակ գտնվողներից մեկը:
Նա պատանդ է վերցրել մեկ այլ կասկածյալի, ինչպես նաև հսկիչին: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության հատուկ ջոկատայինների խումբը: