Նազարբաևը կայցելի Թուրքիա

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Այցի շրջանակում նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ուշագրավ է, որ թուրք-ղազախական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Ղազախստանը հրաժարվել էր փակել իր երկրի տարածքում գործող 27 գյուլենական դպրոցները: Ակնկալվում է, որ Էրդողանը Նազարբաևի հետ հանդիպմանը արծարծելու է այս խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031