Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայում

Չինաստանի իշխանություններն Իսրայելից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում՝ խուսափելու արդեն իսկ լուրջ հումանիտար ճգնաժամի սրումից: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Մենք պնդում ենք, որ Իսրայելը լսի միջազգային հանրության վճռական կոչերը և անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Գազայում, հնարավորինս շուտ հասնի համապարփակ և կայուն հրադադարի՝ խուսափելու էլ ավելի լուրջ հումանիտար ճգնաժամից», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերն առաջնահերթ ուշադրություն կհատկացնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, «կառուցողական դեր կխաղան լարվածության նվազեցման գործում»։

«Չինաստանը վճռականորեն դեմ է էսկալացմանը՝ կապված Գազայում Իսրայելի ռազմական գործողության հետ։ Մենք դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնք վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը և խախտում միջազգային իրավունքը. լուրջ մտահոգություն ենք հայտնում լարվածության սրման առնչությամբ և դեմ ենք այն բանին, որ համապատասխան կողմը բորբոքի հակամարտությունը», – եզրափակել է նա։

Սեպտեմբերի 16-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազա քաղաքում Իսրայելի զինված ուժերի ինտենսիվ հարձակողական գործողության մեկնարկը։ Գործողության հայտարարված նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ջախջախումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930