Բաժիններ՝

Սիրիական Մանբիջում քրդերը ռազմավարական կետեր են գրավել

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որի հիմքը կազմում են քուրդ աշխարհազորայինները, իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի ռազմավարական կարևորագույն կետերը, ասվում է SDF-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«ԴԱԻՇ-ի զինյալների շուրջ օղակը Մանբիջի կենտրոնում սեղմվում է: Զինյալներն իրենց հսկողության տակ են վերցրել Ալ-Խալ շուկան և հարևան արդյունաբերական գոտիները: Բանդայի մի քանի անդամ է սպանվել բախումների հետևանքով»,- ասվում է SDF-ի հաղորդագրության մեջ:

SDF-ի ապստամբներն ազատագրել են նաև քաղաքի Ալ-Թել շրջանն ու Ալ-Սևրա դպրոցը, ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայում «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ գրոհում են քաղաքը, որը ԴԱԻՇ-ի կարևոր լոգիստիկական կենտրոններից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031