Անգլիայի բանկը տոկոսադրույքն իջեցրեց մինչև պատմական նվազագույնը

Անգլիայի բանկը վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հանգուցային տոկոսադրույքը 0,5 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,25 տոկոս, տեղեկացնում է BBC-ն:

2009 թվականին կարգավորիչը հարկադրված էր հարկադրույքը 1 տոկոսից իջեցնել մինչեւ0,5 տոկոս՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնին:

Տոկոսադրույքն այժմ գտնվում է կարգավորիչի գոյության ամբողջ պատմության ընթացքում նվազագույն մակարդակում:

Հանգուցային տոկոսադրույքի իջեցումը մտնում է այն միջոցառումների փաթեթի մեջ, որոնք պետք է օժանդակեն տնտեսության աճին եւ գնաճը բարձրացնեն մինչեւ 2 տոկոսի մակարդակ. դա Անգլիայի բանկի նպատային մակարդակն է: Հունիսին երկրում գնաճը կազմել է 0,5 տոկոս:

Տնտեսության խթանման ծրագրի ընդլայնումը կապված է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի հետեւանքների հետ, որտեղ մեծամասնությունը քվեարկեց Brexit-ի օգտին: Դա հանգեցրել է ֆունտի անկման եւ տնտեսության աճի հեռանկարների վատթարացման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031