Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին կայցելի Վրաստան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Այցի հենց առաջին օրը Հռոմի պապը կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ։
Անցած հանգստյան օրերին Իտալիայի ափերի մոտ` Միջերկրական ծովում, փրկվել է գրեթե 3,5 հազար անօրինական ներգաղթյալ, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով եվրոպական ԶԼՄ-ներին:
Ասում է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը:
Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ Տորոնտոյում կազմակերպված միջոցառումը շատ ժամանակին է` հաշվի առնելով վերջին իրադարձությունների կարևորությունը։ Ըստ Գիրագոսյանի՝ Հայաստանը ներկայումս ճգնաժամ է ապրում։
«Այստեղ ես մեծ ներուժ եմ տեսնում։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ, ցանկանում ենք Իրանի հետ լավ հարաբերություններ, մեզ կապում են տնտեսական հարաբերությունները, մենք ջանում ենք, որպեսզի ՌԴ-ի հետ ոչ միայն՝ տնտեսական ու հումանիտար ոլորտում հարաբերություններ ունենանք, այլև՝ քաղաքական»։
Սեպտեմբերի 27-30-ը Բաքվում տեղի կունենա ռազմական արդյունաբերությանը նվիրված ADEX 2016 միջազգային ցուցահանդեսը, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Ընդդիմադիր Աննա Կոնոպալցկան Բելառուսում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքով տեղ է ստացել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այս մասին հայտնում է Բելառուսի ԿԸՀ-ն:
«Ես դրանում ոչ մի նոր բան չեմ տեսնում. դա Ամրիկայի տեսակետն է, որը հետո ներկայացվեց՝ որպես մադրիդյան սկզբունքներ, որն էլ ապրեց մի քանի խմբագրություն՝ մինչև Սերժ Սարգսյանի ստորագրելը»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Ֆրանսիան և Գերմանիան առաջարկությունների նախագիծ են նախապատրաստել Եվրամիության պաշտպանական համակարգն ուժեղացնելու համար, հայտնում է Guardian-ը:
Եվրամիության խորհուրդը Վրաստանի համար վիզային ազատականացման հարցը կքննարկի հոկտեմբերի 13-14-ը Լյուքսեմբուրգում: Այս մասին հայտնում է TASS-ը` հղում կատարելով ԵՄ երկրներից մեկի առաքելությունում իր դիվանագիտական աղբյուրին:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը ստեղծվել է «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում:
«Ես ամաչում եմ: Ես չգիտեի ցեղասպանության մասին և որքան շատ էի կարդում այդ մասին, այդքան ավելի շատ էի գիտակցում, թե որքան սարսափելի աղետ է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, ինձ լավ էի զգում` հասկանալով, թե որքան կարևոր ֆիլմում եմ նկարահանվում»,- ասել է 30-ամյա կանադացի դերասանուհին, ով ֆիլմում մարմնավորում է Անային:
«Հայաստանի համար շահեկան է ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի նշանակման հնարավորության մասին։ Նա նշեց, որ հերթականության, այսինքն՝ ռոտացիոն սկզբունքով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է ՀՀ ներկայացուցչին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի վիճակը` ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների համատեքստում, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ոտք է դրել «անհայտ քաղաքական տարածք» այն բանից հետո, երբ հաղորդագրություններ տարածվեցին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հիվանդության մասին, գրում է բրիտանական The Telegraph-ը:
Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ինքն է ընտրում իր արտաքին դաշնակիցներին: Մենք հասկանում են ք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի կարող խանգարել այդ երկրի համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց Լահյուն:
Եվրամիությունը Հայաստանում գյուղատնտեսական և քաղաքային զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովը եզրափակել է իր աշխատանքները՝ շեշտելով Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ներկայության կարևորությունը։
Ռուսական БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումներն Ադրբեջանին հետաձգվում են մինչև 2017 թվականի վերջ-2018 թվականի սկիզբ՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է «Тракторные заводы» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը:
ԱՄՆ-ի Ռինո-Տախոյի միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 11-ին ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է 3 մարդ:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկում կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին,ումից արդեն 18 ամիս է լուր չկա, թույլատրել են տեսակցել հարազատների հետ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի նախատեսված ուղևորությունը Կալիֆոռնիա:
Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այսօր ելույթ ունենալով լրագրողների առաջ, կոչ է արել Սիրիայում կրակի դադարեցման անժամկետ ռեժիմ հայտարարել:
Սիրիայում հրադադարը պետք է սկսվի այսօր մայրամուտին՝ մուսուլմանական Իդ ալ-Ատխա (հայտնի է նաև որպես Կուրբան-բայրամ) տոնակատարության սկսմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Forbes.ru-ն գրում է, որ հարստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց առավել դժվար է հարստությունը պահպանելը։ Կայքը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ անձանց առանձնատները, որտեղ նրանք հանգստանում են առօրյա գործերից։ 1. Բիլ Գեյթս։ Microsoft-ի հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 75 մլրդ դոլար։ Իր ժամանակի մեծ մասը Բիլ Գեյթսն անցկացնում է Վաշինգտոնում գտնվող իր առանձնատանը, որի արժեքը կազմում է […]
«Հայ եկեղեցին այստեղ շատ մեծ հեղինակություն ունի, մեծ հարգանք ու սեր է վայելում: Ֆրանսիայի որ կորած անկյունում կամ գյուղում իմանան, որ դու հայ եկեղեցու սպասավոր ես, առանձնակի հետաքրքրությամբ ու հարգանքով են քեզ վերաբերվում՝ ի տարբերություն այլ եկեղեցիների կամ կաթոլիկների»:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում հարգում են 2001թ. Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: