Իսրայելը նորագույն սպառազինություն կներկայացնի Բաքվի ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին
Սեպտեմբերի 27-30-ը Բաքվում տեղի կունենա ռազմական արդյունաբերությանը նվիրված ADEX 2016 միջազգային ցուցահանդեսը, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Այս կապակցությամբ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, Իսրայելի ՊՆ-ն Բաքվի ցուցահանդեսին կներկայացնի իսրայելական առաջատար արտադրատեսակներ և սպառազինություն:
Իսրայելն առաջին անգամ ADEX-ին մասնակցել է 2014թ.:
Իսրայելի բրիգադային գեներալ Միշոլ Բեն-Բարուխը հայտարարել է, որ Իսրայելը Բաքվի, Լեհաստանի և Ֆիլիպինների ցուցահանդեսում կներկայացնի ռոբոտատեխնիկայի, կիբերնետիկայի և անօդաչու համակարգերում իր լավագույն մշակումները:
Նշվում է, որ իսրայելցի արդյունաբերողները շահագրգիռ են մինչև տարեվերջ նոր պայմանագրերի կնքմամբ: