Եվրամիությունը գտնվում է ճգնաժամային վիճակում և պետք է գործնականում ապացուցի փոխվելու իր կարողությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրատիսլավայում, որտեղ ժամանել է՝ մասնակցելու ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Եվրամիությունում կարծում են, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Brexit-ից բանակցությունների շեշտադրման խստացման դեպքում, գրում է Daily Telegraph-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Մքգովերնը բացելով Կոնգրեսում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները, որոնք նվիրված էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը. «Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքների դեմ գործողություններ եւ դաժանություններ իրականացրած պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ՝ դրանք անպատասխան թողնելով»:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեղադրել են Սիրիայում հակամարտության երկու կողմերին՝ թե՛ Սիրիայի իշխանություններին, թե՛ ապստամբներին նրանում, որ խոչընդոտներ են առաջացնում հրադադարի ռեժիմի ժամանակ մարդասիրական բեռները տեղ հասցնելու համար։
Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքի ցույց անող երիտասարդների դեմ, հայտնում է AFP-ն։
Մեքսիկայի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել մի քանի հազար մարդիկ՝ պահանջելով երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրաժարականը։ Միտինգն անցկացվել է Մեքսիկայի անկախության նախօրեին։
Ուկրաինան պետք է երկխոսություն վարի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը «Ինտերֆաքս-Ուկրաինային» տված հարցազրույցում։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը սեպտեմբերի 15-ին վերսկսել է ընտրարշավը, ասել է, որ թոքաբորբի պատճառովեռօրյա հարկադրական դադարն իրեն օգնել Է ավելի լավ հասկանալու, թե հանուն ինչի է ինքը պայքարում պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է BBC-ն:
Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հանդիպման շրջանակներում նախարարները վերջնականապես կհամաձայնեցնեն ու կպատրաստեն այն փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարը լի է թեկնածուների կողմից միմյանց հասցեին ուղղած վիրավորանքներով ու քննադատություններով: Սակայն Ֆլինթ կատարած այցի ժամանակ հանրապետականների առաջադրած նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին հիշեցրել են, չշեղվել այցի բուն նպատակից:
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չունի որևէ տեղեկություն Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկայում որևէ հանդիպման վերաբերյալ: Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս թեմայով որևէ հավել յալ տեղեկատվության հայտնվելու դեպքում այն կհրապարակվի:
«S» (Superman) տառի փոխարեն կոստյումի վրա նկարված է «T» (Trump): Անիմացիոն տեսագրության մեջ նաեւ հայտնվում է միլիարդատիրոջ նախընտրական արշավի կարգախոսը՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America great again):
Աշխարհում կյանքն ավելի լավն է դառնում։ Ինչպե՞ս են ավելի զարգացած հասարակությունները գնահատում, թե ինչն առավել մեծ նշանակություն ունի մարդու կյանքի համար։ Կարողություններ, առողջություն և մարդու հիմնարար ազատություններ։ Այս և մի շարք այլ չափորոշիչներով է հաշվարկվում «Ավելի լավ կյանքի ինդեքս» կոչվող գործակիցը, որն օգտագործվում է կայուն տնտեսական զարգացման գնահատման և Աշխարհում երջանկության զեկույցի պատրաստման նպատակով։
«Սա նշանակում է, որ Հայաստանը բանակցությունների ավարտին կունենա ԵՏՄ-ին չհակասող փաստաթուղթ, որի տապալման հավանականությունն այս դեպքում շատ ցածր եմ գնահատում։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե այդ բանակցությունները ավարտին կհասնեն առաջիկա ամիսների ընթացքում։ Դրանք կձգձգվեն հենց այս հակասությունների պատճառով, քանի որ կողմերը չեն ցանկանում կորցնել այս հնարավորությունը՝ փորձելով ուրվագծել այնպիսի համագործակցություն, որն ընդունելի է Հայաստանի և նրա միջազգային պարտավորությունների համար»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը։
«Պետք է մեկ բան հասկանանք, որ առաջին անգամն է, երբ ԵՄ-ն բանակցում է նմանատիպ համաձայնագիր մի երկրի հետ, որն այլ նմանատիպ միության անդամ է։ Ոչ մեկն այս պահին հստակ չգիտի` ինչպես վարվել։ Այս գործընթացում Հայաստանը պիոներ է»։
ԱՄՆ Միսսուրի նահանգի գլխավոր ասամբլեան թույլատրել է տեղացիներին զենք կրել առանց հատուկ թույլտվության, հայտնում է BBC-ն։
«Դա երկրի և իր ժողովրդի պատմության մի մասն է, իսկ դա նշանակում է, որ ի հիշատակ մեր նախնիների է: Մետաքսե ճանապարհի ստեղծումը համընկավ Հայաստանի տնտեսական, քաղաքական նոր վերելքի շրջափուլի հետ, երբ ղեկավարում էր Տիգրան Մեծը: Այս մասին վկայում է Հերոդոտոսը, Ստրաբոնը, հետագայում նաև Պլինիոս Ավագը: Մետքասե ճանապարհի մեկ ճյուղն անցնում էր Արարատյա ն դաշտով, մեկ այլ ուղի անցնում էր Սելիմի լեռնանցքով, որը Գեղարքունիքի մարզում է»,-ասել է նա:
Նրա համոզմամբ, այս տեխնոկրատները, որոնցից շատերը նաև Արևմուտքում են սովորել և առերևույթ ռեֆորմիստներ են, կփորձեն կոսմետիկ նորամուծություններ կատարել հիմնականում տնտեսական ոլորտում: Նա չի բացառում նաև, որ կարող են լինել լուրջ հարձակումներ որոշ օլիգարխների վրա, ինչը կմատուցվի հասարակությանը՝ իբրև կոռուպցիայի դեմ պայքար:
Ֆիլիպինցի նախկին վարձու մարդասպանը հայտնել է, որ երկրի գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Դավաո քաղաքի քաղաքագլուխ եղած ժամանակ հրամայել Է առանց դատի սպանել հանցագործների եւ իր ընդդիմախոսներին, տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ-ի Փիտսբուրգ քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) փողոցներ են դուրս եկել երկրում առաջին՝ ինքնաղեկասարքով կառավարվող տաքսիները: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանում սեպտեմբերի 14-ին հյուրընկալել են միջազգային իրավունքի մասնագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտին: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Եվրախորհրդարանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Եվրոպան «պատմական պահ» է ապրում: «Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են սխալ համարում այն, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ձեռք է բերվել Եվրոպայում»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Քոլինզը դարձել է Սաուդյան Արաբիայում բրիտանացի առաջին դիվանագետը, որը իսլամ է ընդունել և հաջ իրականացրել, գրում է Daily Mail-ը։
Նվազագույնը 25 մարդ է վիրավորվել Ֆրանսիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Մենք պաշտպանության նախարարությունում ցանկացած դեր կկատարենք, որը հանձնարարվում է, մեզ համար սովորական՝ ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել է Քարտերը։
Եվրոպան գտնվում է ահաբեկչական սպառնալիքի և միգրացիոն մարտահրավերների առաջ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել փախստականների և Բաուտցեն քաղաքի բնակիչների միջև, հայտնում է Spiegel Online-ը։
Նվազագույնը 1 մարդ է զոհվել Բալիում զբոսաշրջային նավում պայթյունի հետևանքով, մոտ 20 մարդ վնասվածքներ է ստացել։ Զոհը գերմանացի զբոսաշրջիկ է, հայտնել են ոստիկանությունից։