Բաժիններ՝

ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ-ի Ռինո-Տախոյի միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 11-ին ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է 3 մարդ:

Ինչպես հայտնում է CNN-ը, վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանից, ինչից հետո ինքնաթիռում անհայտ խնդիր է ծագել, ինչի հետևանքով այն բախվել է օդանավակայանի կայանատեղիում կայանված ավտոմեքենաներին:

Ինքնաթիռում գտնվողները մահացել են: Վնասվել է նաև 15-ից ոչ պակաս ավտոմեքենա:
Ավտոկայանատեղին, որտեղ կործանվել է ինքնաթիռը, փակ է: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930