ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կանցկացվի ԻՀԿ կոնտակտային խմբի առաջին նիստը ԼՂ հակամարտության հարցով. Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը ստեղծվել է «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում: Նիստն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով:

Այս մասին ասվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու ԻՀԿ գործադիր քարտուղար Իյադ բին Ամին Մադանիի հետ հանդիպման ժամանակ, որն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը:

Մամեդյարովը վերջինիս մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցությունների  մասին, իր շնորհակալությունն է հայտնել ԻՀԿ-ին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու համար:

Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ ԻՀԿ-ի կոնտակտային խումբն իր ներդրումը կունենա հակամարտության կարգավորման հարցում:
ԼՂ հարցով ԻՀԿ-ի կոնտակտային խումբը ստեղծվել է 2016թ. ապրիլին Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ երկրների 13-րդ գագաթաժողովի արդյունքներով: Դրա կազմի մեջ մտել են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին:

Տեսանյութեր

Լրահոս