«Ես չգիտեի Հայոց ցեղասպանության մասին». «Խոստում» ֆիլմի գլխավոր հերոսուհի

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսուհի Շառլոտա լե Բոնը Տորոնտոյի 41-րդ միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակում Entertainment Canada Tonight հայտնի հաղորդման ժամանակ հաղորդավարին պատմել է ֆիլմի մասին և խոստովանել, որ մինչ ֆիլմում նկարահանվելը ոչինչ չի իմացել 1915թ. Հայոց ցեղասպանության մասին:

«Ես ամաչում եմ: Ես չգիտեի ցեղասպանության մասին և որքան շատ էի կարդում այդ մասին, այդքան ավելի շատ էի գիտակցում, թե որքան սարսափելի աղետ է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, ինձ լավ էի զգում` հասկանալով, թե որքան կարևոր ֆիլմում եմ նկարահանվում»,- ասել է 30-ամյա կանադացի դերասանուհին, ով ֆիլմում մարմնավորում է Անային:

Շառլոտա լե Բոնը նաև նշել է, որ իր համար մեծ պատիվ է աշխատել այնպիսի հայտնի անձանց հետ, ինչպիսիք են Թերրի Ջորջը, Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը:
«Խոստում» ֆիլմը ֆինանսավորվել է ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կողմից:

Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը մարմնավորում է սիրահարված ու միևնույն ժամանակ Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված երիտասարդ Քրիսին, իսկ «Ոսկե գլոբուս»¬ի հաղթող Օսկար Այզեքը` նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

«Խոստում» ֆիլմում նկարահանվել են նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Տեսանյութեր

Լրահոս