Հանգիստ հարուստների համար. աշխարհի ամենահարուստ անձանց 12 առանձնատները
Forbes.ru-ն գրում է, որ հարստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց առավել դժվար է հարստությունը պահպանելը։ Կայքը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ անձանց առանձնատները, որտեղ նրանք հանգստանում են առօրյա գործերից։
1. Բիլ Գեյթս։ Microsoft-ի հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 75 մլրդ դոլար։ Իր ժամանակի մեծ մասը Բիլ Գեյթսն անցկացնում է Վաշինգտոնում գտնվող իր առանձնատանը, որի արժեքը կազմում է շուրջ 120,5 մլն դոլար, սակայն նա ունի նաև բազմաթիվ առանձնատներ, որտեղ կարող է վայելել իր հանգիստը։ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում գտնվող ռանչոն նա գնել է 2014թ. 18 մլն դոլարով։ Այն գլխավորապես գնվել է նրա դստեր՝ Ջենիֆերի համար, ով հետաքրքրվում է ձիասպորտով։
2. Մարկ Ցուկերբերգ։ Facebook-ի հիմնադրի ունեցվածքը կազմում է 44,6 մլրդ դոլար։ 2014թ. նա Հավայան կղզիներում 300 հա հողատարածք գնեց 100 մլն դոլարով։ Դրանում երկու առանձին տարածք է ընդգրկված՝ Kahu’aina Plantation՝ 66 մլն դոլար արժեքով, և Pila’a Beach՝ 34 մլն դոլար արժեքով։ Առաջին տարածքում ժամանակին շաքարի պլանտացիա էր, այժմ այնտեղ օրգանական մթերքների ֆերմա է գործում։ Երկրորդ հատվածն ափ է, որի 10 տոկոսն այլ անձի է պատկանում։
3. Մայքլ Բլումբերգ։ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը Լոնդոնում գտնվող իր պատմական առանձնատան վրա 26 մլն դոլար է ծախսել։ Սա Մեծ Բրիտանիայում Լոնդոնի նախկին քաղաքապետի միակ ձեռքբերումը չէ. այստեղ նա ևս մեկ, բայց ավելի փոքր առանձնատուն ունի։
4. Էրիկ Շմիդտ։ Alphabet Inc ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցչի ունեցվածքը գնահատվում է 10,2 մլրդ դոլար։ 2009թ. նա այս առանձնատունը 20 մլն դոլարով գնեց հաղորդավարուհիներից մեկից։
5. Ռոման Աբրամովիչ։ Ռուս օլիգարխի կարողությունը կազմում է 7,6 մլրդ դոլար: 2009թ. նա ծախսեց շուրջ 90 մլն դոլար՝ հողատարածք գնելու համար, որը ժամանակին պատկանել էր Դևիդ Ռոքֆելլերին։ «Չելսի» ֆուտբոլային ակումբի տիրոջն են պատկանում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մի շարք առանձնատներ, այդ թվում՝ Նյու Յորքում գտնվող 5 հարկանի առանձնատունը։
6. Կեննետ Գրիֆֆին։ Citadel LLC ֆոնդի գործադիր տնօրեն Կեննետ Գրիֆֆինի ունեցվածքը գնահատվում է 7,5 մլրդ դոլար։ Նախորդ աշնանը նա Մայամիում երկու առանձնատուն է գնել, սակայն երկար ժամանակ այնտեղ չի բնակվել. երկուսն էլ հանված են վաճառքի՝ համապատասխանաբար՝ 55 և 18 մլն դոլարով։
7. Լարի Էլլիսոն։ Oracle-ի համահիմնադիրը Մալիբուում գտնվող առանձնատունը գնել է 2012թ. 36,94 մլն դոլարով։ Մեկ տարի առաջ նա գնել էր ռանչո, որի արժեքը կազմել է 42,9 մլն դոլար։ Նրան է պատկանում նաև Կալիֆոռնիայում գտնվող 200 մլն դոլար արժողությամբ առանձնատունը։ Լարի Էլլիսոնի ունեցվածքը գնահատվում է 43,6 մլրդ դոլար։
8. Մեյքլ Դելլ։ Dell ընկերության հիմնադրի և ղեկավարի ունեցվածքը գնահատվում է 19,8 մլրդ դոլար։ Իր առանձնատունը կառուցելու համար նա միացրեց Հավայան կղզիներում գտնվող 3 առանձին տարածք։ Բացի այդ, նրան է պատկանում նաև Մեծ Բրիտանիայում գտնվող 4 հարկանի բնակարանը։
9. Ջեֆ Բեզոս։ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի ունեցվածքը կազմում է 45,2 մլրդ դոլար։ Բևեռլի Հիլզում, նրա հարևանությամբ բնակվում է հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը։ 2007թ. Բեզոսն առանձնատունը գնեց 24,5 մլն դոլարով։ Բեզոսին է պատկանում նաև Մանհեթենում գտնվող առանձնատունը, որը նա գնել է 1999թ. 7,7 մլն դոլարով։
10. Հովարդ Շուլց։ Starbucks-ի գլխավոր տնօրենի կարողությունը գնահատվում է 2,9 մլրդ դոլար։ Հավայան կղզիներում գտնվող առանձնատունը նա գնել է 25 մլն դոլարով։
11. Յուրի Միլներ։ Ռուս բիզնեսմեն Յուրի Միլլերը, ում կարողությունը գնահատվում է 2,8 մլրդ դոլար, առանձնատունը գնելու համար ծախսեց 100 մլն դոլար։
12. Դոնալդ Թրամփ։ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 4,5 մլրդ դոլարի կարողություն ունի։ 1996թ. նա իր առանձնատունը գնել է 7,5 մլն դոլարով։ Թրամփն այն գնել էր՝ տարածքում գոլֆ ակումբ կառուցելու համար, սակայն 20 տարի անց այն մնում է ընտանիքի ամենասիրելի վայրը. այստեղ սիրում են հանգստանալ նրա երեխաները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը