Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Սիրիայի վիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի վիճակը` ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների համատեքստում, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սիրիայի վիճակը ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների ֆոնին»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով` Պուտինն անդրադարձել է նաև «Կովկաս-2016» ռազմական զորավարժություններին, ԱՊՀ կայանալիք գագաթաժողովին, քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր:
«Պաշտպանության նախարարը հաղորդել է «Կովկաս-2016» զորավարժությունների արդյունքների մասին»,- ասել է Պեսկովը:
«Բացի այդ` կայացել է նաև կարծիքների փոխանակություն` կապված այս շաբաթվա վերջին Բիշքեկում պլանավորված ԱՊՀ գագաթաժողովի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:
Քննարկվել են նաև ՌԴ ընթացիկ սոցիալ-տնտեսական հարցեր:
Պուտինի գլխավորությամբ խորհրդակցությանը մասնակցել են Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիﬕր Կոլոկոլցևը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյուն, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: