Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդը կարևորել է տարածաշրջանում քրիստոնյա համայնքների ներկայությունը
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովը եզրափակել է իր աշխատանքները՝ շեշտելով Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ներկայության կարևորությունը։
Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, համաժողովի մասնակիցները եզրափակիչ հայտարարությամբ կոչ են ուղղել՝ անմիջապես վերջ տալ պատերազմներին եւ դադարեցնել օգնությունը ծայրահեղական շարժումներին, ապահովել գաղթականների տունդարձը, դատապարտել ցեղասպանության, ինչպես նաեւ ցեղային ու կրքնական «զտման» բոլոր արարքները, զորակցել պաղեստինցի ժողովրդի արդար դատին, ազատ արձակել բոլոր առեւանգուածներին, անհապաղ կատարել Լիբանանի նախագահական ընտրությունը եւ վերաշխուժացնել Կիպրոսի կղզու միացման աշխատանքները։
Համաժողովն իր շնորհակալությունն է հայտնեց Երուսաղեմի եւ Սուրբ Տեղի Հունաց Պատրիարքությանը՝ համաժողովը հյուրընկալելու համար, երախտագիտություն է հայտնել խորհրդին օժանդակող արեւմտեան եկեղեցիներին ու եկեղեցական հաստատություններին եւ գնահատե համագոյակցության ու կրոնների պաշտպանության ուղղությամբ Հորդանանի Թագաւորության տարած ջանքերը։