Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի արարողության ժամանակ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Ինչպես հաղորդում է Fox News-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, Քլինթոնն իրեն վատ է զգացել և որոշել է հեռանալ միջոցառումից։ Դեպի մեքենան ուղևորվելիս նա կորցրել է գիտակցությունը։

Ականատեսներից մեկը հեռուստաալիքին պատմել է, որ մեքենայի մոտ ընկնելիս Քլինթոնը կորցրել է կոշիկը։ Նրան ուղեկցողները օգնել են մեքենա նստել։

Ավելի ուշ Քլինթոնի նախընտրական շտաբում հաստատել են, որ նա միջոցառմանը մնացել է մեկուկես ժամ, ինչից հետո զգացել է, որ վատ է զգում։ Նրան տեղափոխել են Մանհեթենում գտնվող դստեր տուն։ Որոշ ժամանակ անց Քլինթոնը դուրս է եկել փողոց և հավաստիացրել, որ իրեն լավ է զգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս