Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Կալիֆոռնիա ուղևորությունը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի նախատեսված ուղևորությունը Կալիֆոռնիա: Քլինթոնը պետք է ներկա գտնվեր Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում նախընտրական միջոցառումներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կիրակի Նյու Յորքում անցկացվող ոգեկոչման արարողության ժամանակ, որը նվիրված էր 2001թ. սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին, Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել էր:

Նրա մամուլի ծառայությունից հայտնել էին, թե Քլինթոնը արևահարվել է:
Ավելի ուշ նրա անձնական բժիշկը հայտնել է, թե ԱՄՆ նախագահի թեկնածուի մոտ թոքերի բորբոքում է ախտորոշվել:

«Տիկին Քլինթոնը հազում էր: Հավելյալ անալիզներից հետո նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Նրան հակաբիոտիկներ են նշանակվել և խորհուրդ է տրվել հանգստանալ ու փոխել գրաֆիկը»,- ասվում է բժիշկ Լիսա Բարդակի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս