Օջալանի եղբայրը վերջապես տեսակցել է նրան

Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկում կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին,ումից արդեն 18 ամիս է լուր չկա, թույլատրել են տեսակցել հարազատների հետ: Այս մասին հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr լրատվականը:

Աբդուլլահ Օջալանին սեպտեմբերի 11-ին տեսակցել են նրա եղբայրը` Մեհմեթ Օջալանը եւ փաստաբանը` Մազլում Դինչը: Թուրքիայի յոթ տարբեր բանտերում PKK-ական քաղբանտարկյալները Օջալանից երկար ժամանակ լուր չունենալու պատճառով հայտարարել էին անժամկետ հացադուլ սկսելու մասին: Հացադուլին միացել էին նաեւ քրդական տարբեր միավորումների` ազատության մեջ գտնվող անդամներ: Աբդուլլահ Օջալանին 2011 թվականի հուլիսի 27-ից մինչ օրս թույլ չէին տալիս տեսակցել փաստաբանների, 2014 թվականի հոկտեմբերի 6-ից ` ընտանիքի անդամների, 2015 թվականի ապրիլի 5-ից Իմրալի բանտի պատվիրակության հետ: Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի(ԽԿԿ) անդամները 2016 թվականի ապրիլի 28-29 տեսակցել էին Օջալանին:

Թուրքիայում քրդական ինքնավարության համար պայքարող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ բանտարկության է ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:

Տեսանյութեր

Լրահոս