Բաժիններ՝

ԵՄ-ն Լոնդոնին կառաջարկի հրաժարվել Brexit-ից. Daily Telegraph

Եվրամիությունում կարծում են, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Brexit-ից բանակցությունների շեշտադրման խստացման դեպքում, գրում է Daily Telegraph-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Պարբերականի անանուն զրուցակիցները կասկած են հայտնել, թե Լոնդոնը դուրս կգա Եվրամիությունից, եթե ազատ տեղաշարժի հարցերում կոշտ դիրքորոշում ցուցաբերվի, ինչը վերջին շաբաթներին առաջարկում են անել Բեռլինը, Փարիզն ու Բրյուսելը։

Թերթի ավելի քան 5 աղբյուրներն ասել են, որ կասկածում են, թե Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ն ավարտին հասցնել, եթե բախվի «բյուրոկրատական մղձավանջի իրականության» և «ինքնավնասման» հետ։

ԵՄ-ում «հավանաբար մտածում են, թե իրենց խաղը մեզ կստիպի փոխել մտադրությունը», թերթի հետ զրույցում ասել է բրիտանացի պաշտոնյաներից մեկը, որն առնչություն ունի Brexit-ի հարցով բանակցություններին։ Պաշտոնյան ԵՄ-ի նման վարքագիծը վտանգավոր է համարել և հայտարարել, թե այն դժվար թե հաջողություն ունենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930