Առաջիկայում ԼՂ հարցով որևէ հանդիպման վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չունի որևէ տեղեկություն Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկայում որևէ հանդիպման վերաբերյալ: Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս թեմայով որևէ հավել յալ տեղեկատվության հայտնվելու դեպքում այն կհրապարակվի:
Անդրադառնալով սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման արդյունքներին` ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն արդեն իսկ տարածված է:
Խոսելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Լավրովի հնարավոր հանդիպումների մասին` Զախարովան նշել է, որ մի շարք հանդիպումներ արդեն իսկ հաստատված են և կայանալու են, իսկ որոշներն էլ դեռևս պետք է հաստատվեն: