Բաժիններ՝

«Եվրամիությունը ճգնաժամային վիճակում է». Մերկել

Եվրամիությունը գտնվում է ճգնաժամային վիճակում և պետք է գործնականում ապացուցի փոխվելու իր կարողությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրատիսլավայում, որտեղ ժամանել է՝ մասնակցելու ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Մենք ճգնաժամային վիճակում ենք։ Անհրաժեշտ է գործողություններով ցուցադրել, որ կարող են ավելի լավը դառնալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության, համագործակցության ոլորտներում, տնտեսական աճի և աշխատաշուկայի»,- ասել է Մերկելը։

Նրա խոսքով՝ Սլովակիայի մայրաքաղաքում հրավիրված գագաթաժողովից պետք չէ ակնկալել խնդրահարույց հարցերի լուծում։

«Մենք այսօր քննարկելու ենք Բրատիսլավայի հռչակագիրը, հուսով եմ, կկարողանանք այն համաձայնեցնել։ Սակայն խոսքն այն մասին չէ, որ գտնենք բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ժամանակ»,- նախազգուշացրել է նա։

Գերմանիայի կանցլերը նաև հավելել է, որ ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները այսօր կքննարկեն միգրացիայի և միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930