Uber ընկերությունն ԱՄՆ-ում անվարորդ տաքսիներ Է գործարկել
ԱՄՆ-ի Փիտսբուրգ քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) փողոցներ են դուրս եկել երկրում առաջին՝ ինքնաղեկասարքով կառավարվող տաքսիները: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նախագիծը գործարկել է Uber ընկերությունը, որն առաջարկում է Համացանցով տաքսիի պատվիրման ծառայություններ: Սեպտեմբերի 14-ին առաջին ուղեւորներն են դարձել լրարգրողները, որոնց համար կազմակերպվել են ցուցադրական ուղեւորություններ:
Առաջին փուլում Փիտսբուրգի բնակիչներին կսպասարկեն սոսկ չորս ինքնակառավարվող տաքսոմոտորներ: Ըստ որում սալոնում կգտնվի երկու մարդ՝ վարորդը եւ ինժեները, որոնք կստանձնեն կառավարումն այն դեպքում, եթե Էլեկտրոնիկան գլուխ չհանի ճանապարհին ծագած բարդ իրավիճակից:
Ուղեւորափոխադրումների համար Uber-ը մտադիր է օգտագործել Ford Fusion մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլները՝ հիբրիդային շարժիչով: Դրանց վրա տեղակայված են հատուկ ռադարներ, լազերային տվիչներ եւ խցիկներ՝ բարձր լուծաչափի օպտիկայով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: