Բաժիններ՝

ԱՄՆ Միսսուրի նահանգում թույլատրվել է զենք կրել առանց լիցենզիայի

ԱՄՆ Միսսուրի նահանգի գլխավոր ասամբլեան թույլատրել է տեղացիներին զենք կրել առանց հատուկ թույլտվության, հայտնում է BBC-ն։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք նահանգի օրենսդրական մարմնում մեծամասնություն են, կարողացել են հավաքել անհրաժեշտ ձայներ, որն անհրաժեշտ է վետոյի հաղթահարման համար, որն ավելի վաղ համապատասխան օրենքի վրա դրել էր դեմոկրատ նահանգապետ Ջեյ Նիքսոնը։

Ներկայում նահանգի չափահաս բնակիչները իրավունք են ստանում գնել և կրել հրազեն՝ առանց նման զենքի կրման հատուկ լիցենզիայի։

Հանրապետականները կարծում են, որ դա թույլ կտա օրինապահ քաղաքացիներին իրենց և իրենց ընտանիքները պաշտպանել։

Օրինագծի քննադատները դեմ էին՝ համարելով, որ օրենքի ընդունումը կարող է հանգեցնել բռնության աճի՝ զենքի կիրառմամբ։ Նրանք նաև համարում են, որ նման բռնության զոհ կարող են դառնալ աֆրոամերիկացիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930