Վարձու մարդասպանը խոստովանել է, որ կապեր է ունեցել նախագահի հետ
Ֆիլիպինցի նախկին վարձու մարդասպանը հայտնել է, որ երկրի գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Դավաո քաղաքի քաղաքագլուխ եղած ժամանակ հրամայել Է առանց դատի սպանել հանցագործների եւ իր ընդդիմախոսներին, տեղեկացնում է BBC-ն:
Սենատի՝ արտադատ դատաստաններին նվիրված ունկնդրումների ընթացքում Էդգար Մատոբատոն պատմել է, որ Դուտերտեն անձամբ է հրահանգել իրեն եւ այլ վարձու մարդասպանների, թե ինչպես կատարեն նման հանցագործությունները:
Նրա խսքով՝ նման արտադատ դատաստանների հետեւանքով սպանվել է շուրջ հազար մարդ: Դուտերտեն ինքն աելի վաղ ժխտել է իր անչությունը հանցագործների սպանությունների հետ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պաշտոնն ստանձնել է հունիսի 30-ին: Նրա նախընտրական ծրագիրը կառուցվել է, այդ թվում, երկրում թմրավաճառության դեմ հաղթանակ տանելու խոստման վրա:
Նա ընդգծել է, որ այդ նպատակին հասնելու համար պատրաստ է օգտագործել մատչելի բոլոր միջոցները:
Նրա նախագահության երկու ամսում երկրում արտադատ դատաստանների ընթացքում արդեն ավելի քան երկու հազար ենթադրյալ թմրամոլներ եւ թմրավաճառներ են սպանվել: