«Թրամփը խնդիր է ամբողջ աշխարհի համար». Մարտին Շուլց

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցն անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իրոք կարող է Սպիտակ տան ղեկավարը դառնալ:

«Այդ դեպքում այն տեղում, որտեղ մեծագույն պատասխանատվություն է պահանջվում, կհայտնվի, հավանաբար, անպատասխանատու մարդ»,- հայտարարել է ԵԽ-ի ղեկավարը սեպտեմբերի 15-ին «Շպիգել-օնլայն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում: «Թրամփը հիմնախնդիր է ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ ախարհի համար»,- ասել է Շուլցը:

Եվրախորհրդարանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Եվրոպան «պատմական պահ» է ապրում: «Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են սխալ համարում այն, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ձեռք է բերվել Եվրոպայում»,-ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս