ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում համերկրային դատավորն արգելափակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես արգելում է մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել պաշտպանության նախարարության կարիքների համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական գործողություն է որակել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը։
Եգիպտոսը պաշտոնապես հիմնել է Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր երկրի դիվանագիտական առաքելություն: Համապատասխան հրամանագիրն ստորագրվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կողմից եւ հրապարակվել պետական ԶԼՄ-ներում:
ԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը:
«Մենք պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին, և, որ համաձայնագիրը պատրաստ է իր քաղաքական բովանդակությամբ»:
Մեկ մարդ է տուժել պայթյունից, որը տեղի է ունեցել Փարիզում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գրասենյակում ծրարը բացելիս:
Ֆիզիկոս Գրեգ Սփրիգսն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեստ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից, գործընկերների հետ համատեղ հավաքել եւ Համացանցում զետեղել է մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների հարյուրավոր գաղտնազերծված տեսահոլովակներ, հաղորդում է Business Insider-ին:
Մեծ Բրիտանիայի Քենթի կոմսությունում կայացած աճուրդում անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել Brexit-ին վերաբերող օրենսդրությանը:
Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին:
Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում:
Եվրոպայում ողջունել են Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը (VVD)՝ առաջ անցնելով Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունից (PVV), տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում գնացքը, որը ժամանել է Ռայնքլիֆ քաղաքի կայարան, ձնով է ծածկել կառամատույցում կանգնած մարդկանց։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայթուրքական սահմանի բացումը
Հայ ընտանիքի կողմից որդեգրված սևամորթ տղան՝ հայկական շոուբիզնեսում հայտնի Հրանտը, գտել է մորը:
Ինտերպոլի կարմիր ծանուցում է տրվել ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան գործով:
Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո2017» միջազգային փառատոնը, որի նպատակն է նյույորքցի հանդիսատեսին ծանոթացնել ամբողջ աշխարհի երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներին:
Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕում նրանց համագործակցության վրա:
Քուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի երբոր ընտանիքը Մալայզիայի իշխանությունների հայեցողությանն է թողել նրա մարմինը տնօրինելու որոշումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն նոյեմբերյան ընտրություններում տանուլ տվեց նախագահ Դոնալդ Թրամփին, դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի բանակցություններն անցել բարեկամական մթնոլորտում, կողմերը 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի տասից ավելի համաձայնագրեր են ստորագրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համարում է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից խտրականության՝ պատմության մեջ ամենախոշոր արշավի զոհը:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի երկու դիրք են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
ՄԱԿ-ի աշխատակիցներն ամբողջ աշխարհում նշել են Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը՝ անցկացնելով լռության րոպե ի նշան համերաշխության բոլոր նրանց հետ, ում զրկանքներ է պատճառել մերձավորարեւելյան երկրի արյունահեղ դիմակայությունը։
Ռուսաստանում որոշ շրջանակներ, այդ թվում Պետդումայում նախկին խորհրդային հանրապետությունների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասում են, թե Ռուսաստանը դեմ չէ Եվրամիության ու Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանը, եթե այն չի վնասում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի պարտավորությունները։
«Դա բնավ դյուրին չի լինի: Մուսուլմանների միաձուլումը շատ ու շատ դժվարին գործընթաց կլինի»,- ասել է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «շատ մուսուլմաններ սիրում են այս երկիրը»:
«ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարևորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»:
Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax բրիտանական հետազոտական ընկերության վարկածով: Ավիահանգրվանը թոփում առաջին տեղն է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ: