Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին:
Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեան մարտի 14-ին միաձայն բանաձեւ է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաեւ հավանություն է տվել պարենի մատակարարման խնդիրների հետաքննության հանձնախմբի ստեղծմանը։
Գերմանիայի Քյոլն քաղաքի իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու առաջարկը:
«ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանը կարող են հանգիստ լինել, քանի որ մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ ցանկացած բանակցությունների մասնակցելիս և կազմակերպություններին անդամակցելիս, դա անում ենք հաշվի առնելով մեր ունեցած պարտավորությունները»:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիային և Նիդերլանդներին խուսափել իրադրությունը լարող հռետորաբանությունից:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C400 համալիրների մատակարարման հնարավորությունը:
Կանադայի Քվեբեկի նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլներ են բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով:
ԱՄՆ-ի արեւելյան ափին մարտի 14-ին մոլեգնած ձնաբուքը չորս մարդու կյանք է խլել եւ խախտել միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը:
«Վերջերս Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալն այդ հարցով Մոսկվայում էր, մոտ օրերս էլ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պատվիրակությունը կայցելի Իրան: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում, որ մոտակա ամիսներին կավարտենք բանակցությունները, որովհետև մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց Գաբրիելյանը:
Էդինբուրգում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթարջենը դրական է գնահատել Բրեքզիթից հետո շոտլանդացիներին կարծիք արտահայտելու հնարավորության ընձեռումը: Սթարջենը նշել է, որ ինքը չի պատրաստվում անգործության մատնվել այն պարագայում, երբ Բրեքզիթը կարող է վնասել Շոտլանդիայի տնտեսությանն ու Եվրամիության հետ նրա կապերին:
Նիդեռլանդների Ձեռնարկչական գործունեության գործակալությունը Հանս վան Մանենին մեկ ամիս է տվել պահանջի կատարման համար:
Մեծ Բրիտանիայում C&T Auctionsի աճուրդին է դրվել Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը:
Facebook ընկերությունը մշակողներին արգելել է օգտատերերի վերաբերյալ սոցիալական ցանցում պահվող տեղեկատվությունն օգտագործել լրտեսման նպատակով:
«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում այս Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը չի կարող ընթանալ ողջ ծավալով առկա այս խնդիրների պատճառով»։
Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող էր, բայց հիանալի էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները:
Հայաստանը բարելավել է դիրքը Henley & Partners ընկերության Վիզային սահմանափակումների վարկանիշում՝ 2017-ին զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: 2016 թվականին Հայաստանը 80-րդն էր, 2015-ին՝ 86, 2014-ին` 79, իսկ 2013-ին` 72-րդ էր:Այս վարկանիշում Հայաստանի՝ 2007-2017 թթ. ընթացքում ամենահաջողված ցուցանիշը եղել է 2008 և 200 9 թվականներին, երբ 66-րդն էր:
Samsung, LG, Xiaomi, Asus, Oppo եւ Lenovo սմարթֆոնները վաճառվում են նախատեղակայված վնասաբեր ծրագրային ապահովմամբ:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չանհանգստացել Հայաստանին: Ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ֆրանսիական խոհարարության» տոնը նշելու համար այս տարի համախմբվել են 5 մայրացամաքի շուրջ 2000 ավագ խոհարարներ: Երևանում միջոցառմանը կմասնակցի 6 ռեստորան՝ առաջարկելով ֆրանսիական որակյալ ճաշացանկ: Խորհուրդ եմ տալիս օգտվել ընձեռված հնարավորությունից: Ֆրանսիական խոհանոցից անձնական նախընտրություններիս մեջ են մտնում այնպիսի կերակրատեսակներ, որոնց հիմքում բադի միսն է, իսկ հայկական խոհանոցից նախընտրում եմ թանապուրը»:
ՀՀ իշխանությունները Թուրքիային հարաբերություններ վերականգնելու բացեիբաց կոչեր են անում, բնականաբար, առանց նախապայմանների։ Տպավորություն է ստեղծվում, որ սա Արևմուտքի հետ համաձայնեցված մոտեցում է, որով Արևմուտքը Հայաստանի միջոցով Թուրքիային հնարավորություն է տալիս մի կայունացնող քայլ իրականացնել և փոխել սեփական իմիջը տարածաշրջանում»։
Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են համաձայնագիր, որով այսուհետ երկու երկրի քաղաքացիները փոխայցելություններ կիրականացնեն ներքին անձնագրերով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիվանդացել է գրիպով:
Brexit-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին:
ԱՄՆ-ի հյուսիս արեւելյան ափի մի մասը հայտնվել է Stella ձնամրրիկի հարվածի ներքո: Ձյունով են ծածկվել Իլինոյսի եւ Մինեսոտայի նահանգները:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ամրապնդել է առաջատարի դիրքերը Ֆրանսիայի նախընտրական հարցումներում:
Լիբիայի կառավարական բանակը նավթի հանքավայրերը վերահսկողության տակ վերադարձնելու նպատակով մարտի 14-ին սկսված գործողության ընթացքում զինյալներին դուրս է քշել երկրի Ռաս Լանուֆ քաղաքի օդանավակայանից, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել քաղաքի օդանավակայանների ցամաքային անձնակազմի՝ արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով:
Եվրոպայի արդարադատության դատարանը հաստատել է աշխատավայրում ծառայողներին հիջաբներ (մահմեդական կանանց գլխաշոր) եւ «կրոնական պատկանելության այլ խորհրդանշաններ» կրելն արգելող կանոններ սահմանելու գործատուների իրավունքը:
Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է իր քաղաքական ժողովրդականության 0,5 տոկոսը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական ու Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքին թույլ է տվել հավասարվել վարկանիշներում: