Բաժիններ՝

Ջորջիո Արմանիի ապրանքանիշը կվաճառվի՝ իր իսկ կտակի համաձայն

Իտալացի լեգենդար դիզայներ Ջորջիո Արմանին հանձնարարել է իր ժառանգներին աստիճանաբար վաճառել իր Giorgio Armani ապրանքանիշի բաժնետոմսեր։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Փաստաթղթի համաձայն՝ ժառանգները պետք է նորաձևության տան բաժնետոմսերի 15 տոկոսը վաճառեն 18 ամսվա ընթացքում, իսկ մնացածը՝ նույն գնորդին՝ երեքից հինգ տարվա ընթացքում։ Արմանին իր առաջնահերթ հաճախորդների շարքում նշել է LVMH-ին, L’Oréal-ին և ակնոցների EssilorLuxottica ապրանքանիշին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջորջիո Արմանիի ակտիվները կժառանգեն դիզայների հարազատները՝ զարմուհիները՝ Սիլվանան և Ռոբերտան, զարմիկը՝ Անդրեա Կամերանան, ինչպես նաև գործընկեր Դել’Օրկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս