Բաժիններ՝

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը սկսել են «Запад-2025» համատեղ լայնածավալ ռազմավարական զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է փոխգործակցության մշակումը՝ Միութենական պետության սահմաններին սպառնալիքները չեզոքացնելու և իրավիճակը կայունացնելու համար, РБК-ին հայտնել են կազմակերպիչները:

Զորավարժությունների շրջանակում երկու երկրների զինվորականները կիրականցնեն համատեղ գործողություններ՝ ռազմական անվտանգությունն ապահովելու և խաղաղությունը պահպանելու համար: Գործնական զորավարժությունները կանցկացվեն Բելառուսի և Ռուսաստանի զորավարժարաններում, ինչպես նաև Բալթիկ և Բարենցի ծովերի ջրատարածություններում:

Զորավարժությունները կտևեն սեպտեմբերի 12-16-ը: Դրանց ընթացքում զինծառայողները կվարժեցնեն միջուկային զենքի և ռուսական նոր «Орешник» համակարգերի կիրառման պլանավորումը, որոնք Բելառուսում պետք է տեղակայվեն մինչև 2025 թվականի վերջը:

Նման զորավարժություններ անցկացվում են չորս տարին մեկ՝ 2009 թվականից ի վեր: Ներկայիս զորավարժություններ թեման է «Զորքերի (ուժերի) խմբերի կիրառումը Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով»: Դրանց նպատակն է ստուգել, ​​թե որքանով են Ռուսաստանը և Բելառուսը պատրաստ ապահովելու Միութենական պետության ռազմական անվտանգությունը և ունակ հետ մղելու հնարավոր ագրեսիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930