Բաժիններ՝

OpenAI-ը 300 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Oracle-ի հետ

Ամերիկյան OpenAI ընկերությունը, որն արհեստական բանականության հիման վրա աշխատող ChatGPT չաթբոտի մշակողն է, պայմանագիր է կնքել հինգ տարվա ընթացքում Oracle ընկերությունից 300 միլիարդ դոլարի հաշվողական հզորություն գնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։The Wall Street Journal-ը գրում է, որ սա ամպային տեխնոլոգիաների ոլորտի պատմության մեջ ամենամեծ պայմանագրերից մեկն է։

Այն ցույց է տալիս, որ արհեստական ​​բանականության ընկերությունների կողմից տվյալների կենտրոնների հզորության վրա ծախսերը շարունակում են ռեկորդներ սահմանել։

Պայմանագիրը նախատեսում է 2027 թվականից 4.5 ԳՎտ ծավալով հաշվողական հզորության մատակարարում։Պարբերականը նշում է, որ OpenAI-ի տարեկան եկամուտը կազմում է մոտ 10 միլիարդ դոլար, ինչը զգալիորեն պակաս է Oracle-ի հետ կնքված պայմանագրի համաձայն տարեկան վճարվող 60 միլիարդ դոլարից։

Պայմանագրի առաջին տարում OpenAI-ը ստիպված կլինի վճարել ավելի քան 30 միլիարդ դոլար, իսկ վճարումները կավելանան հաջորդ տարիներին՝ նոր տվյալների կենտրոնների շահագործմանը զուգընթաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930