«Ինչպես տեսնում ենք, այժմ Եվրոպայի կողմից իրականացվում է Թուրքիային տնայնացնելու գործընթաց: Դա տասնյակ տարիներ տեղի է ունենում, սակայն արդյունք չի տալիս: Թուրքիան իրեն թույլ է տալիս այնպիսի հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական դիվանագիտական պրակտիկայում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Սիրիայում 2016 թվականին ռեկորդային թվով երեխաներ են սպանվել հակամարտության ընթացքում, ինչի մասն վկայում է ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը: Կազմակերպության մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ տարի Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա, տեղեկացնում է BBC-ին:
Ըստ օրենքի, Մեծ Բրիտանիայի կառավարությանը հանրաքվեի պահանջ ներկայացնելուց առաջ Սթերջենը պետք է ստանա շոտլանդական խորհրդարանի թույլտությունը:
«Մեր թուլացումը լինելու է բոլորի թուլացումը: Մեր ուշադրության ֆիքսացիան ցրված է, մեկ դաշտի վրա չի գտնվում: Մեր մեջ առաջանում է բնազդը, մենք անում ենք ենթագիտակցորեն քայլեր, բայց մենք մեր կյանքը բարեկեցիկ չենք դարձնում: Որովհետև սովոր ենք սպասելու, որ հերթական արհավիրքն է գալու: «Հիմա պետք է վատ լինի, որովհետև մինչև հիմա լավ էր»: Այս սպասումը մեզ թույլ չի տալիս, որ մենք մեր իրականությունը ղեկավարենք լիարժեք»:
Եվրամիության խորհուրդը մարտի 13-ին գրավոր ընթացակարգի ճանապարհով կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, երկարացրել է ՌԴի եւ Ուկրաինայի այն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ սահմանված անհատական պատժամիջոցների գործողությունը, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի «տարածքային ամբողջականության խախտման» համար:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքից ազատելուն:
ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը 2016 թվականին կազմել է 45,9 տոկոս, ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանական ծախսերի միագումար ծավալը՝ 892 մլրդ դոլար 2010 թվականի գներով:
Թուրքիան և Ուկրաինան կստորագրեն համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրի քաղաքացիներին փոխայցելություններ կատարել ներքին անձնագրերով:
Հունգարիայի պետական ժողովը (խորհրդարան) ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պետության գործող նախագահ Յանոշ Ադերին նախագահ է վերընտրել երկրորդ ժամկետով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ներկայացնել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը. Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերը բարձրանում է, դա էլ իր հերթին բարձրացնում է Հայաստանի նշանակությունը: Ի վերջո, Ռուսաստանի ռազմաբազան մեր երկրում է: Մենք ունենք ՌԴ-ի տրամադրած այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կմ է: Այդ մասին գրում է նաև թուրքական մամուլը»:
Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը կարծիք է հայտնել այն մասին, որ այսուհետ ավելի դժվար է լինելու շարունակել Թուրքիայի հետ տնտեսական ուղղությամբ աշխատանքները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդներին բողոքի միանգամից երկու նոտա է հղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանացի քաղաքական գործիչները դաշնային կառավարությանը կոչ են արել խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Ընթացիկ ամսվա վերջին Չինաստանի Չժոուշան քաղաքում (Չզեցզյանի արեւելյան նահանգ) կսկսեն կառուցել Boeing 737 նեղ ֆյուզելաժային ռեակտիվ ինքնաթիռների եզրափակիչ հավաքման կենտրոն:
Ավիաընկերությունները Բեռլինի երկու օդանավակայաններում 660 չվերթ են չեղարկել եւ հետաձգել ցամաքային անձնակազմի 25-ժամյա գործադուլի պատճառով, որն սկսվել է տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 07:00-ից):
«Այն, որ Ռուսաստանը հարաբերություններ է հաստատում բոլոր նրանց հետ, ում անհրաժեշտ է համարում, կասկած չկա, սակայն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ կատարելիս Հայաստանին՝ որպես դաշնակցի, պետք է ներկայացնի, որ դա որեւէ սպառնալիք չի հանդիսանում»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Ռուսական «Вести недели» լրատվական հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժով անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական հնարավորություններին: Անդրադառնալով Հայաստանում հնագիտական աշխատանքների բացահայտումներին` ռեպորտաժի հեղինակը պատահական չի համարում այն, որ հնագույն այս երկիրը տեխնոլոգիաների, գիտության կենտրոն է:
Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 35 ընտրատարածքներից 22-ում. մեկ ընտրատարածքում կկայանան վերընտրություններ:
«Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝ փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին: Որեւէ արտաքին շահագրգռվածություն չեմ տեսնում հակամարտության սրացման հարցում»:
Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ երեք շաբաթ են տալիս սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը Քուալա Լումպուրի դիարանից վերցնելու համար, ուր այն բերվել է դատաբժշկական բոլոր փորձաքննություններն ավարտելուց հետո:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ:
Նյու Յորք նահանգն ու քաղաքն արագորեն նախապատրաստվում են գարնանային սաստիկ ձնատեղումներին. օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, մարտի 14-ին սպասվում է բուք, որն իր հետ կբերի 30-ից մինչեւ 45 սանտիմետր ձյուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեն Համմերին նշանակել է քայքայիչ գործունեության դեմ պայքարի նախարար:
Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ դատարանը վարչական կալանքի է դատապարտել այն 40 անձանցից յոթին, որոնք բերման են ենթարկվել Բաթումում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ։
Մարտի 13-ին էտալոնային մակնիշների նավթի գները շարունակում են իջնել՝ անցյալ շաբաթվա արդյունքներով 9 տոկոս անկումից հետո։
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի օպերատիվ իրազեկման հնարավորությունները։