«Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա, և դրա հաջող իրագործման դեպքում միայն հաղթող կողմեր կլինեն թե Հայաստանի ներսում և թե դրսում՝ սկսած հասարակ աշխատողներից և վերջացրած կայացած բիզնեսմեններով: Նրանք պետք է հասկանան սա և մեծապես շահագրգռված լինեն իրագործման մեջ»,- նշել է նա:
Ֆեմինիզմի եւ սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել է Իրանի բարձրագույն ղեկավար (ռահբար) այաթոլլա Խամենեին:
Հոնկոնգում 92 տարեկան հասակում վախճանվել է չին դերասանուհի եւ երգչուհի Լի Լիհուան: Այս մասին հայտնել է Variety-ն:
Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Բուլղարացի ցուցարարները մարտի 21-ին փակել են թուրքբուլղարական սահմանի մի շարք անցակետեր: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր է ճանաչել:
Եվրամիության 27 երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կկայանա ապրիլի 29-ին:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից:
Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների շարքում՝ առաջնությունը զիջելով միայն Թուրքիային, տեղեկացնում Sputnik-ը:
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ծննդյան օրվա առթիվ անձամբ է շնորհավորել իր 87-ամյա երկրպագուհուն՝ ծաղիկներով ժամանելով «Սոնինգի լուսաբաց» անգլիական ծերանոց, որտեղ նա ապրում է:
Guardian թերթի կատարած հետաքննության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի մի քանի խոշորագույն բանկեր ներքաշված են եղել վիթխարի դրամական գումարների լվացման միջազգային սխեմայում, որոնք դուրս են բերվել Ռուսաստանից։
Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:
ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները դատի են տվել Սաուդյան Արաբիային՝ թագավորության իշխանություններին մեղադրելով «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցին աջակցելու մեջ:
Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված այն սպառնալիքների հետ, որոնք հեռախոսի և համացանցի միջոցով ստացել են թուրք ծագում ունեցող դանիացի մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին շաբաթվա ընթացքում կարողացել է ավելացնել ժողովրդականությունը եւ այժմ օգտվում է գերմանացիների 32 տոկոսի աջակցությունից:
Ամերիկյան անօդաչու թռչող ապարատը մարտի 20-ին Աֆղանստանի արեւելքում հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների տեղափոխող ավտոմեքենային:
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը մարտի 20-ին իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից, Անկարան պետք է փոխի իր քաղաքականությունը, այլապես ԵՄ-ին նրա անդամակցությունն իրատեսական չի լինի:
Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես է լուծվել Կոսովոյի անկախության հարցը:
Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը, Սպիտակ տանը կաշխատի անձնական աշխատասենյակում:
Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի կառավարությունը Նովրուզի տոնին անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել ԵԱՀԿ շրջանակում ստանձնած հանձնառությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում:
ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են մի շարք արտասահմանյան ավիաընկերությունների չվերթերով Միացյալ Նահանգների քաղաքներ մեկնող ուղեւորներին արգելել սալոնում փոխադրել խոշորաչափ էլեկտրոնային սարքեր:
Սիրիայի եւ Իրաքի հայերը, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյաներն ու եզդիները պետք է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություններ ունենան, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց ազդեցիկ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆը.
«Կրեմլը վարում է միջազգային ապատեղեկատվական արշավ՝ «Ռուսաստանն Այսօր» քարոզչական ցանցի միջոցով տարածելով հակաամերիկյան դավադրական տեսություններ, կարծես վերադարձել է խորհրդային շրջանը: Ռուսաստանն ունի նաեւ երկար տարիների պատմություն այլ երկրների ընտրական համակարգերին միջամտելու եւ կիբերհարձակումներ կազմակերպելու փորձ»:
Միացյալ Նահանգները եւ Իրաքը կշարունակեն միասին դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածուների առաջին հեռուստատեսային բանավեճերը դիտածներն այն կարծիքն են հայտնել, որ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն առավել համոզիչ է հանդես եկել բանավեճերի հինգ մասնակցիների թվում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ հանդիպելու «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: