Բաժիններ՝

Որոնք են աշխարհի լավագույն օդանավակայանները

Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax բրիտանական հետազոտական ընկերության վարկածով: Ավիահանգրվանը թոփում առաջին տեղն է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 100 օդանավակայաններից բաղկացած ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում։

Երկրորդ տեղն զբաղեցրել է Տոկիոյի միջազգային օդանավակայանը (2016 թվականին՝ չորրորդ տեղը), երրորդ հորիզոնականը բաժին է ընկել հարավկորեական Ինչհոնին (մինուս մեկ տեղ տարվա ընթացքում): Առաջատարների տասնյակում տեղ են գտել Մյունխենի, Հոնկոնգի, Դոհայի ավիահանգրվանները եւ Տյուբու օդանավակայանը (Ճապոնիա), ինչպես նաեւ Ցյուրիխի, Լոնդոնի եւ Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգրվանները:

Առաջատարների հարյուրակում հայտնվել են Ռուսաստանի երեք օդանավակայաններ. «Դոմոդեդովո»­ն զբաղեցրել է 74-­րդ հորիզոնականը (2016 թվականին՝ 53-­րդը), «Շերեմետեւո»­ն՝ 81­-րդը (2016 թվականին՝ 78-­րդը), իսկ Կազանի ավիահանգրվանը հայտնվել է 98­րդ դիրքում (2016 թվականին՝ 100-­րդը):

Skytrax World Airport Awards­-ը գլխավոր մրցանակն է համարվում օդանավակայանների գնահատման բնագավառում: Հարցումն ընդգրկում է 105 երկրների ներկայացուցիչների: Այս տարի դրան մասնակցել է գրեթե 14 մլն ուղեւոր: Ընդամենը գնահատվել են ամբողջ աշխարհի շուրջ 550 օդանավակայաններ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս