Արտասովոր չէ, որ Արթուր Սարգսյանի մահը զգացականության ալիք բարձրացրեց եւ տեղի տվեց հրապարակային թեժ քննարկումների, հաճախ զեղումային գրառումների, մեղադրանքների:
Սփայսերը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը շարունակում է մնալ այդ կարծիքին և մեղադրեց լրագրողներին փաստերը խեղաթյուրելու մեջ՝ կապված Սենատի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ չի ստացել այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը:
Royal Caribbean Cruises ընկերությունը ներկայացրել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգինքնաթիռով (Magic Carpet)՝ շարժական հարթակով, որը տեղափոխվում է նավի տարբեր տախտակամածեր:
Սիրիայի հարցով հանդիպումն ապրիլին Թեհրանում կանցկացվի փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում:
«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ: Մարտի 16-ին կոնգրեսական Շիֆը ելույթ ունեցավ ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին:
«Maybellene», «Roll Over Beethoven», «Rock and Roll Music», «Johnny B. Goode» և ևս մի քանի տասնյակ երգերի հեղինակը 90 տարեկան էր:
Մեծ Բրիտանիայում հավաքորդին մեղավոր են ճանաչել հազվագյուտ թեթեռնիկի նկատմամբ վեց հանցագործություն կատարելու մեջ, տեղեկացնում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
«ՀՀ իշխանություններին ընդհանուր առմամբ հաջողվեց նաև Հայաստանի հասարակությանն ապացուցել, որ Բրյուսելն ու Մոսկվան իրեն այլընտրանք չեն տեսնում, այնինչ այս այցերը նախապես ծրագրված, լավ մշակված էին, այցերն էական ոչնչով չառանձնացան»:
«Ամենամեծ խնդիրը ժամանակս է, որ չի հերիքում, և հետո, ցավոք, չունեմ զրուցակից, որի հետ հնարավոր լիներ անընդհատ հայերեն խոսել: Շատ հաճախ, երբ ես հայերեն եմ խոսում, ինձ պատասխանում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Դա ինձ դուր չի գալիս»:
Նյու Յորքում գտնվող Oiio ստուդիան նախատեսում է կառուցել The Big Bend երկնաքերը, որի յուրահատկությունը կդառնա ոչ թե վերջինիս բարձրությունը, այլ երկարությունը։
Ֆրանսիայի ոստիկանության ծառայողները ձերբակալել են Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկը կրակոցների պահին գտնվել է Օրլի օդանավակայանում:
Զանգվածային լրատվության միջոցները հաղորդում են, որ Փարիզի Օրլի օդանավակայանում ձերբակալվել է զինծառայողների վրա հարձակում գործած երկրորդ կասկածյալը:
Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն:
ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է ներկաներին հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ իր մոտեցումները, կարևորել է երկկողմ առևտրատնտեսական շփումներում առկա բացը լրացնելու անհրաժեշտությունն ու կոչ արել գործրարներին փնտրել երկկողմ առևտրաշրջանառության խորացմանն ուղղված նոր ձևաչափեր և տարբերակներ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը, Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հոլդինգի ծավալած գործունեությունը:
Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու: Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն, արդեն իսկ լրացել է նախագահի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Կանադայի սահմանապահ ծառայությունները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների։
Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ արարողակարգային նկարահանումների ժամանակ:
Երեխաները կարողացել են փրկվել և ի վերջո հայտնվել են Հալեպում: «Հալեպում մեծ տատս հանդիպում է իմ պապին: Հալեպից նրանք տեղափոխվում են Հայաստան, սակայն երբեք չեն ունենում իրենց տունը: Ոչ մի վայր նրանցը չէր: Անգամ Հայաստանն այդ պահին նրանց տունը չէր»,- նշել է Սարաֆյանը: Դերասանուհին ընդգծել է, որ նրանք ստիպված են եղել ցանկացած պայմանների ներքո գոյատևելու ուղիներ գտնել:
Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:
Եվրամիության իշխանությունները Facebook, Google եւ Twitter ընկերություններին մեկ ամիս են տվել, որպեսզի դրանք ծառայությունների մատուցման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենսդրությանը, այլապես ընկերություններին սպառնում են տուգանքներ:
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:
Շոտլանդիայի անկախության շուրջ հերթական հանրաքվեի անցկացումը «խորապես անարդար է» Միացյալ Թագավորության այդ տարածքի բնակիչների նկատմամբ:
Բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են լիակատար զինաթափման պլանն իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 8-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային և Ավստրիային հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի իրադրության կարգավորումը, Կիեւի կողմից Դոնբասի շրջափակումը եւ Ուկրաինայում ռուսական բանկերի «դուստրերի» հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ հրատապ ներռուսական հարցեր:
ՌԴ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ծնունդով Բաքվից կնոջ նկատմամբ:
Հայտնվել է առաջին տեսագրությունը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի գործարարկենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից, որտեղ գտնվում է ռուսական Russian Wave ռադիոկայանի գրասենյակը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման բոլոր տարբերկաները, ներառյալ ռազմական լուծումը, ակտուալ են մնում: