Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ծանոթանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ մտադիր է նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաեւ առեւտրական եւ տնտեսական թեմաներ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի պատրաստվում Թուրքիայի սադրանքի մեջ ներքաշվել:
Ըստ հետազոտության արդյունքների` Կարեն Կարապետյանի կառավարությունը վայելում է ռուսական քաղաքական էլիտայի և ռուս գործընկերների համակողմանի աջակցությունը:
Մոլդովան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ապրիլի 3-ին Քիշնեւ կատարելիք այցի ընթացքում:
Գերմանիայի Բրեմերհաֆեն քաղաքում կազմակերպիչների կողմից չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սեմա Քըրջըի մասնակցությամբ կայանալիք միջոցառումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո կհանդիպեն:
Դանիայի դատախազությունը որոշում է ընդունել այն մասին, որ Չխվե Սուն Սիլի՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատում կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտի դուստրը պետք է արտահանձնվի Կորեայի Հանրապետությանը:
Ճապոնիայում մարտի 17-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ ի դեպս ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային գրոհի:
Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանի շուրջ, թե ինչպես են ինքնաշեն պայթուցիկ սարքերով երկու ծրարներ հսկողությունն անցել փոստով եւ օդանավակայանով եւ հայտնվել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան մասնաճյուղում եւ Գերմանիայի ֆինանսների նախարարությունում:
Ֆրանսիացիների երեք քառորդը (75 տոկոսը) հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելուց:
Մոնսոնը որդին է Կապույտ մականվամբ Խուան Խոսե Էսպարագոսա Մորենոյի, որն իր ժամանակին հռչակավոր Խոակին Գուսման Լոերայի հետ կանգնած է եղել «Սինալոա» կարտելի ստեղծման ակունքներում:
Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները:Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով:
Ինչպես տեղեկացնում է Պերուի արտակարգ իրավիճակներում գործողությունների կենտրոնը, առնվազն 62 մարդ է զոհվել քաղաքում մոլեգնող սաստիկ հեղեղումներից:
Ինչպես հաղորդում է գերմանական Deustche Welle պարբերականը, Գերմանիայի Հանովեր քաղաքում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մեհդի Էքերի միջոցառումը:
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Բուլղարիայի իշխանությունները ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:
«Պատերազմը շատ հեռուն է գնացել: Սիրիայի երեխաները 6 տարի է բռնության են ենթարկվում, նրանք հակամարտության պատանդներն են: Որպես հայր և ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան, զգում եմ, որ պատերազմը կոտրում է իմ սիրտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիոնել Մեսսին:
Աշխարհի հնագույն հանրապետության՝ Սան Մարինոյի բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ այս պետության ղեկավարների պարտականությունները կկատարեն երկու կանայք:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնը մարտի 30-ին կայցելի Թուրքիա:
«Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»:
HIPA լուսանկարների 6-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը նվաճել է ամերիկացի լուսանկարիչ Արաշ Յագմայենը՝ աղբի մեջ սնունդ փնտրող աղջկա լուսանկարով։
Թանկարժեք հեռախոսներ արտադրող բրիտանական Vertu ընկերությունը կրկին փոխել է իր սեփականատիրոջը: Սա արդեն երրորդ անգամն է, որ ընկերությունը փոխում է սեփականատիրոջը՝ այն բանից հետո, երբ Nokia-ն որոշեց վաճառել իր այս մասնաբաժինը 2012 թվականին: The Telegraph-ը հայտնում է, որ ընկերությունն ընդամենը 50 միլիոն ֆունտով գնել է թուրք բիզնեսմեն Հաքան Ուզանը (Hakan Uzan):
Նոր Զելանդիայում Ուոնգանուի գետը դարձել է աշխարհում առաջինը, որին օժտել են մարդու իրավունքներով, տեղեկացնում է Guardian թերթը:
ԱՄՆ-ի նախագահի նախկին կինը՝ Իվանան, հուշեր է գրում:
Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանում փախստականների ընդունմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանը:
«Նա փորձում է հասկացնել, որ, թեև Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարևոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են և դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը»։
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից գոհ ամերիկացիների թիվը մեկ ամսում նվազել է 5 տոկոսային կետով:
ՌԴ Նախագահն ընդգծել է, որ տնտեսության, առևտրի, ներդրումների և ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը, ակտիվանում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության բնագվառներում։
«Մեղադրյալները կոտրել էին Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղեր, որոնք պատկանում էին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պետպաշտոնյաներին, զինվորականներին, դիվանագետներին: Նրանց գործողություններն ուղղված էին նաեւ լրագրողների, ֆինանսական ծառայությունների եւ առեւտրի ոլորտի աշխատակիցների դեմ»:
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունների և դաշինքների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: