
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ և գնդակոծվել զենիթային հրթիռներով

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով: Տարածված հայտարարության մեջ այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը:
«Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր գիշերը Սիրիայում հարվածներ են հասցրել մի քանի թիրախների, ինքնաթիռների վրա արձակվել են մի քանի զենիթային հրթիռներ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը կալանել Է դրանցից մեկը»,-նշել են զինվորականները:
«Հաարեց» թերթը ճշտում է, որ սիրիական զենիթային հրթիռ Է խփվել Երուսաղեմից հյուսիս ընկած շրջանում: Մարտի 17-ին ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի տարածքը Հորդանան գետի հովտում ենթարկվել է հրթիռակոծման:
Նախորդ հինգ տարիներին արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են Իսրայելի կողմից Սիրիայում թիրախներին հարվածներ հասցնելու մասին:
Սակայն Իսրայելը մինչ այժմ պաշտոնապես չէր հաստատում այդ տեղեկատվությունը:
«Հաարեց» թերթը մարտի 17-ին տեղի ունեցածը համարում է երկու երկրների միջ