Բաժիններ՝

«Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել և ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները». Մարկ Թոներ

Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:

Լրագրողը, դիմելով Թոներին, հիշեցրել է, որ Թուրքիայի բանտերում ներկայում ավելի քան 150 լրագրող կա, ճնշումներ են իրականացվում ընդդիմության վրա և նման պայմաններում այդ երկիրը գնում է հանրաքվեի:

Ի պատասխան հարցի, թե ինչպես է ԱՄՆ­ն արձագանքում Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին` Թոներն ասել է.

«Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել և ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, արդար դատավարության իրականացումը, դատական անկախությունը և մյուս կարևոր ազատությունները»:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին` պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ դա թուրք ժողովրդի որոշելու հարցն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031