Բաժիններ՝

«Սինալոա» զորեղ թմրակարտելի հիմնադիրներից մեկի որդին փախել է Կուլիական քաղաքի բանտից

«Սինալոա» զորեղ թմրակարտելի հիմնադիրներից մեկի որդին՝ Խուան Էսպարագոսա Մոնսոնը, մարտի 16-­ին փախել է Կուլիական քաղաքի բանտից։ Սինալոայի նահանգի հասարակական անվտանգության փոխնախարար Կրիստոբալ Կաստանիեդայի հաղորդմամբ՝ զինվորական պահակախումբը չի կարողացել Մոնսոնին գտնել կալանավորների մեջ, այժմ բանտի շուրջը ոստիկանական ընդգրկուն գործողություն է ծավալվել:

Մոնսոնը որդին է Կապույտ մականվամբ Խուան Խոսե Էսպարագոսա Մորենոյի, որն իր ժամանակին հռչակավոր Խոակին Գուսման Լոերայի հետ կանգնած է եղել «Սինալոա» կարտելի ստեղծման ակունքներում: Մոնսոնի նկատմամբ գործում էր ԱՄՆ-­ին հանձնելու պահանջ, որտեղ նրան մեղադրում են հանցավոր գործունեության մեջ:

Գուսման Լոերան՝ Թզուկ մականվամբ, երկու անգամ փախել է մեքսիկական բանտից. առաջին անգամ 2001 թվականին, այնուհետեւ 2015 թվականին, սակայն կրկին ձերբակալվել եւ ատահանձնվել է ԱՄՆ­-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս