Հունաստանում հետաքննում են, թե ինչպես են ռումբ-ծանրոցներն անցկացրել փոստով եւ օդանավակայանով
Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանի շուրջ, թե ինչպես են ինքնաշեն պայթուցիկ սարքերով երկու ծրարներ հսկողությունն անցել փոստով եւ օդանավակայանով եւ հայտնվել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան մասնաճյուղում եւ Գերմանիայի ֆինանսների նախարարությունում: Այդ մասինհայտնել է
քաղաքացիների պաշտպանության գործերի նախարար Նիկոս Տոսկասը ANT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Տոսկասը պատասխանատու է հունական ոստիկանության աշխատանքի համար:
Մարտի 15-ին հայտնաբերվել է ռումբծանրոց, որն ուղարկվել էր Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին, մարտի 16-ին համանման ծրարը պայթել է ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակի քարտուղարի ձեռքում, ծառայողուհին ձեռքերի ու դեմքի վերքեր է ստացել: Երկու ծրարն էլ ուղարկվել էին Հունաստանից:
Առաջին դեպքում պատասխանատվությունն ստանձնել է Հունաստանի անարխիստական
խմբավորումներից մեկը: Մեկնաբանելով գերմանական ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ ռումբծանրոցը կարող էր գործել ինքնաթիռում, Տոսկասն ասել է, որ նման
բան իրոք չէր կարելի բացառել, եւ դա կարող էր հետեւանքներ ունենալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: