Բաժիններ՝

Նոր Զելանդիայում գետն աշխարհում առաջին անգամ մարդու իրավունքներ է ստացել

Նոր Զելանդիայում Ուոնգանուի գետը դարձել է աշխարհում առաջինը, որին օժտել են մարդու իրավունքներով, տեղեկացնում է Guardian թերթը:

Ուոնգանուիից մաորի ցեղախումբը, որը գետն իր նախնին է համարում, 140 տարի պայքարում էր, ոպեսզի այն կենդանի արարած ճանաչեն: Նոր Զելանդիայի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքում Ուոնագուիին հասցված վնասը հավասարեցվում է ցեղախմբին հասված վնասին, քանի որ նրանք մեկ ամբողջություն են համարվում:

Բացի դրանից, գետն ստացել է երկու խնամակալներ. մեկը ներկայացնում է երկրի
իշխանությունը, երկրորդը՝ ցեղախումբը: Գետին մարդու իրավունքներով օժտելու շուրջ դատավարությունը դարձել է ամենաերկարատեւը Նոր Զելանդիայի պատմության մեջ, նշում է Guardian-­ը:

Ինչպես գրել է հրատարակությունը, այժմ նաեւ տեղացի մյուս ցեղերը կարող են պահանջել, որ իրենց համար սրբազան բնական օբյեկտները հավասարեցվեն կենդանի էկաների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս