
Պերուում մոլեգնող սաստիկ հեղեղումներից զոհվել է առնվազն 62 մարդ

Ինչպես տեղեկացնում է Պերուի արտակարգ իրավիճակներում գործողությունների կենտրոնը, առնվազն 62 մարդ է զոհվել քաղաքում մոլեգնող սաստիկ հեղեղումներից:
Globovision հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ տարերքի պատճառը դարձել է «Էլ Նինիո» կլիմայական երեւույթը Խաղաղ օվկիանոսում:
Իշխանությունները ճշտում են, որ տարերքն ընդգրկել է երկրի 25 տարածաշրջաններից 20-ը, ընդհանուր առմամբ վերքեր են ստացել 70-ից ավելի բնակիչներ, 11 հոգի անհայտ կորել է: Տուժել է կամ ոչնչացվել առնվազն 56 հազար պերուացիների ունեցվածքը: Ընդամենը տարերքի գոտում հայտնվել է շուրջ 546 հազար բնակիչ:
Պերուի կառավարությունը մարտի 16-ին հայտարարել է երկրի մայրաքաղաք Լիմայի դպրոցներոմ պարապմունքների դադարեցման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: