
«Դաստիարակելով Թրամփին». ԱՄՆ-ի նախագահի նախկին կինը սկսել է հուշեր գրել

ԱՄՆ-ի նախագահի նախկին կինը՝ Իվանան, հուշեր է գրում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրատարակչին:
«Դաստիարակելով Թրամփին» խորագրով հուշերը կդառնա «ապաքաղաքականացված գիրք՝ մայրության, ուժի եւ դիմացկունության մասին»:
Իվանան կպատմի, թե ինչպես է դաստիարակել իր երեք զավակներին՝ Դոնալդ կրտսերին, Էրիկին եւ Իվանկային:
«Ես խիստ եւ սիրող մայր եմ եղել, որը նրանց սովորեցրել է գնահատել յուրաքանչյուր դոլարը, չստել, չխաբել, չգողանալ, հարգել ուրիշներին»,-հայտարարել է գրքի հեղինակը:
Հուշերը հրապարակելու է Simon & Schuste հրատարակչությունը: Գրքի թողարկման ամսաթիվը չի ճշտվում: Իվանա Թրամփը ծնվել է Չեխոսլովակիայում: Նա Դոնալդ Թրամփի հետ ամուսնացել է 1977 թվականին: Զույգը համատեղ ապրել է 15 տարի. նրանց ամուսնությունից ծնվել է երեք երեխա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: